ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երկու շատ գեղեցիկ ստեղծագործություն

Երկու շատ գեղեցիկ ստեղծագործություն
16.06.2015 | 14:42

Վաղը, ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է սիմֆոնիկ համերգ՝ կազմված երկու շատ գեղեցիկ ստեղծագործությունից՝ Մուսորգսկի-Ռավել՝ «Պատկերներ ցուցահանդեսից» և Մոցարտ` « Սիմֆոնիա թիվ 40»: Համերգը կղեկավարի դիրիժոր էդուարդ Թոփչյանը:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ